«Սա ո՛չ 2020 թ․ հուլիսյանն է, ո՛չ էլ անգամ 2016 թ․ ապրիլյանը։ Հնարավոր է զարգացման ՑԱՆԿԱՑԱԾ սցենար․․․»․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ, «Ապրիլյան պատերազմ 2016» կայքի համակարգող Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր քջւմ գրում է․ «1. Եվս մեկ անգամ թո՛ւյլ տվեք հիշեցնել ՊԲ հրամանատարի մարտակոչի՝ բոլոր տարաձայնությունները մի կողմ դնելու հատվածը։ Հիմա ներքաղաքական խաղերի ժամանակը չէ։

2. Խորհուրդ չեմ տա տրվել նաև առաջին ժամերին մեզանում գերակշռող լավատեսական տրամադրություններին։ Այո՛, այս պահին գետնի վրա եղած իրավիճակը ողբերգական չէ, ռազմաճակատի ճեղքում, ըստ նախնական տեղեկությունների, չկա, ավելին՝ ես լիքը մեզ ուրախացնող լուրեր կարող եմ ցիտել նաև ադրբեջանական տիրույթի հիասթափությունից, բայց սա ո՛չ 2020 թ․ հուլիսյանն է, ո՛չ էլ անգամ 2016 թ․ ապրիլյանը։ Հնարավոր է զարգացման ՑԱՆԿԱՑԱԾ սցենար՝ սկսած հենց այսօր հրադադարի նորոգումից՝ վերջացրած օրեր ու ամիսներ տևող ակտիվ ռազմական գործողություններից, այդ թվում՝ ՀՀ տարածքում»։

https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/3459513160761811

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930