«Թող մոռանան, որ Երկրապահի անունը կփոխվի․ դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է». Սասուն Միքայելյան

«Երկրորդ, երրորդ պլան պատերազմում չկա, պատերազմում կա առաջին գիծ, կա պատերազմ, որին պետք է պատրաստ լինենք, պատերազմն ընդհանուր է հաղթվում, պատերազմում ընդհանուր են պատերազմում»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե աշխարհազորի ստեղծման վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում, որպես ԵԿՄ նախագահ՝ ի՞նչ եք կարծում՝ արդյոք դրա անհրաժեշտությունը կա՞, և եթե դա լինի՝ ԵԿՄ-ն կմղվի՞ երկրորդ պլան:

«Աշխարհազորը Երկրապահի հետ ընդհանրապես կապ էլ չունի, որ ուզում եք իմանաք: Աշխարհազորը պետք է լուրջ կառույց լինի, Երկրապահն այսօր աշխարհազորի հիման վրա է ձևավորվել 90-ական թվականներին՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Դա աշխարհազոր է եղել, որ Վազգեն Սարգսյանը կարողացավ ամբողջ ջոկատները բերել այն գաղափարին, որ բանակ չունենալով՝ մենք պետք է կարողանանք հաղթենք, և կարողացավ, իրեն հաջողվեց: Աշխարհազորը երբեք Երկրապահին չի խանգարի, Երկրապահն էլ աշխարհազորին երբեք չի խանգարի: Ես կողմ եմ աշխարհազորի ձևավորման, բայց մեծ քանակությամբ: Այսօր, եթե վերցնենք՝ առաջին հրահանգի դեպքում 8.000-10.000 մարդ զորավարժությունների ժամանակ դուրս ենք եկել, չէ՞, պատրաստի կառույց է, աշխարհազորին չխանգարող:

Թող աշխարհազորը ձևավորվի, ես կողմ եմ աշխարհազորին, բայց թող նորմալ ձևավորվի, հետագայում պրոբլեմներ կլինեն, ինչ կլինեն՝ չգիտեմ, բայց այսօր որպես հասարակական կազմակերպություն՝ կա ԵԿՄ-ն, և ԵԿՄ-ն ինքնամաքրման է գնացել, շուտով հրաման եմ տալու, բացելու եմ… այսինքն՝ պատերազմող մարդիկ՝ աշխարհազոր կլինի, Երկրապահ կլինի, չի խանգարի, եթե հետագայում լուրջ աշխարհազոր ձևավորվի… Թող մոռանան բոլորը, որ հանկարծ Երկրապահի անունը կփոխվի, որովհետև դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է, իսկ կից աշխարհազորին, կարող է հետագայում լինել»:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել աշխարհազոր:

 

Տեսանյութեր

Լրահոս