Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը: Վարչապետը ռազմավարությունը ներկայացնում է Մատենադարանում՝ Անկախության 29-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Փաշինյանը նախ առաջարկեց այսօրվա իրականությանը նայել 30 տարի առաջվա աչքերով: «Արդյոք մենք այն ժամանակ մեր մտապատկերում, մեր օրակարում ձևավորվել ենք միտք, թե ինչպիսին ենք մենք պատկերացնում ՀՀ-ն 2020 թվականին: Ցավոք պետք է արձանագրեմ, որ մեր իրականության մեջ՝ առնվազն պետական մակարդակում, առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եղել»,-ասաց վարչապետը:

Նար կարծիքով՝ սա, գուցե, նաև պայմանավորում է այսօրվա բազմաթիվ խնդիրները:

Փաշինյանը շեշտեց. «Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարևոր է մեզ համար, հասկանալու համար, թե մենք ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր ՀՀ-ն՝ 2050 թվականին»:

Վարչապետը կարևոր համարեց արձանագրել, որ ռազմավարությունը պետք է ունենա գործնական նշանակություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930