
«Լեոյի համար դժվար կլինի մնալ: Ես ոչինչ չգիտեմ «Մանչեսթեր Սիթիի» մասին». Մեսսիի հայր

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայր և գործակալ Խորխե Մեսսին կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ հանդիպումից առաջ պատասխանել է Marca-ի լրագրողի հարցերին:
Երեկ երեկոյան նա պետք է մենեջերի հետ քննարկեր «Բարսելոնայից» իր որդու հնարավոր հեռացման շուրջ ստեղծված իրավիճակը:
«Լեոյի համար դժվար կլինի մնալ: Բայց ես ոչ մեկի հետ չեմ խոսել (Մեսսիի տեղափոխության վերաբերյալ): Ես ոչինչ չգիտեմ «Մանչեսթեր Սիթիի» մասին»,- Խորխե Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացի հարձակվողը մտադիր է միանալ «քաղաքայիններին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը