![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՊՀ երկրների խաղերը չեն կայանա
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/1026257.jpg)
Անկախ պետությունների համագործակցության առաջին խաղերը, որը նախատեսված էր անցկացնել ընթացիկ մրցաշրջանում տեղի չի ունենա: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Պատճառը կորոնավիրուսն է։ Տարեսկզբին կազմած օրացուցային պլանի համաձայն միջոցառումը պետք է կայանար Կազանում՝ օգոստոսի 20-27-ը։ Այնուհետև այն հետաձգվեց մինչև սեպտեմբեր:
Սպասվում էր 11 երկրների 14-23 տարեկան ավելի քան 2, 5 հազար մարզիկների մասնակցություն։ 21 մարզաձևերում պետք է խաղարկվեր 280 մեդալների հավաքածու։
Խաղերի անցկացման գաղափարը Ռուսաստանինն է։ Առաջարկն արվել է 2018թ․ սեպտեմբերի 28-ին, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նիստում: