Անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները ՄԽ համանախագահության շրջանակներում. Իտալիայի ԱԳ նախարար
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր ճգնաժամը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերսկսել բանակցային գործընթացը ՝ առանց նախապայմանների: Այս մասին ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարիներ է ձգվում արդեն, սակայն մենք հիմա վախենում են լրացուցիչ ռազմական էսկալացիայից, որը մեծ վնաս կհասցնի քաղաքացիական բնակչությանը և տարածաշրջանային կայունությանը»,- ասել է նա:
Նա հավելել է, որ մոտակա օրերին այդ մասին կխոսի Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: