Բաժիններ՝

Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել կարանտինի ժամանակ բողոքի ցույցերի սահմանափակմանը

Իսրայելի խորհրդարանը (Կնեսետ) սեպտեմբերի 30-ին հավանություն է տվել այն օրենքին, որը նախատեսումէ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում սահմանափակումներ մտցնելու հնարավորություն՝ ցույցեր անցկացնելիս: Այդ մասին հաղորդել է The Times of Israel հրատարակությունը:

Օրենքը երկրի կառավարությանն օժտում է բողոքի ակցիաներին մասնակցելու համար երկրի բնակիչներին իրենց տնից մեկ կիլոմետրից ավելի հեռանալն արգելելու իրավունքով, ինչպես նաեւ փողոցներում հավաքների մասնակիցների առավելագույն թվաքանակը սահմանափակում է մինչեւ 20:

Հրատարակությունը նշում է, որ այդ օրենքը, մասնավորապես, վերաբերելու է բողոքի ամենշաբաթյա ակցիաներին, որոնք երկրի բնակիչները կազմակերպում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի նստավայրի մոտ: Սեպտեմբերի կեսերին Իսրայելում համազգային կարանտինի ռեժիմ էին սահմանել կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճի պատճառով: Ենթադրվում է, որ այն կգործի մինչեւ հոկտեմբերի 10-ը երեք ազգային տոների ժամանակ:

Բնակիչները պետք է մնան տնից մեկ կիլոմետր շառավղով հեռավորությամբ, իսկ բոլոր մասնավոր ձեռնարկությունները փակվելու են, բացի նրանցից, առանց որոնց չի կարելի ապրել:

Նախօրյակին՝ սեպտեմբերի 29-ին, առողջապահության նախարար Յոել Էդելշտեյնը հայտարարել է որ հայտարարված լոքդաունն ավարտվելուց հետո հոկտեմբերի 10-ին բոլոր սահմանափակումները միանգամից չեն վերացվելու, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս