 
                        Փորձի պակասն իր անելիքն արեց. Արթուր Սահակյան
 
                                    Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը ակումբի անհաջող ելույթը եվրագավաթների ասպարեզում կապում է փորձի պակասի հետ:
«Փորձի պակասն իր անելիքն արեց: Ունենք երիտասարդ հավակնոտ ակումբ, որն իր ասելիքը կասի նաև եվրոպական մրցասպարեզներում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահակյանը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոան» արտագնա խաղում մրցեց ղազախական «Կայրաթի» հետ:
Հայկական ակումբին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: 8-րդ րոպեին աչքի ընկավ Բորը: Սակայն «Կայրաթը» րոպեներ անց հավասարեցրեց հաշիվը: 12-րդ րոպեին գոլը խփեց Ալիկյուլովը: Մինչ թիմերը կգնային ընդմիջման, ղազախական թիմը խփեց նաև երկրորդ գնդակը: Աչքի ընկավ Վագներ Լավը: Վերջինսը երկրորդ կեսում դարձավ նաև դուբլի հեղինակ: Հանդիպման ավելացված րոպեին տանտերերը խփեցին 4-րդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Էսեոլան:
Ի վերջո «Կայրաթը» հաղթեց «Նոային» 4:1 հաշվով, և հայկական ակումբը հենց առաջին փուլից դուրս մնաց Եվրոպայի լիգայի հետագա պայքարից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        