«Բա՞ Փաշինյան… Ինչպես Թաթա Սիմոնյանն էր երգում՝ «Տեսա՞ր ինչ եղավ»…»․ Գևորգ Պետրոսյան
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանը սպառել է իրեն…
Ճիշտ է՝ մարդկային հնարավորություններն անսահման են, բայց քաղաքականության մեջ այդ այդքան էլ այդպես չէ:
Ի վերջո, կա ստի սահման, որը պետք չէ անցնել:
Փաշինյանի ձախողման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ նա շատ արագ սկսեց ծաղրել իրեն վստահություն տված ժողովրդին: Սուտը ստի ետևից, անհարկի սպառնալիքներ, ապօրինի ձերբակալություններ, առողջապահական ճգնաժամ, սոցիալական անվտանգության խաթարում, գիտակրթական ոլորտի սնանկացում, արտաքին պարտքի ավելացում, բարեկամ երկրների հետ հարաբերությունների փչացում, Օ լումայի ներդրումներ, արագ ծերացող հասարակություն:
Դրան զուգահեռ, ընդամենը մի քանի քայլած ընտանիքների բարգավաճում, կերուխում, մե ծիծաղ, մե ուրախություն…
Ու այսքանից հետո ինչու՞ միայն ԿԳՄՍ նախարար կոչեցյալի հրաժարականը:
Էդ մարդն ա՞ մեղավոր, որ զբաղեցնում ա իր հետ կապ չունեցող պաշտոն…
Ո՜չ, իհարկե…
Փաշինյանն ա մեղավոր, քանի որ ժողովուրդն իրեն էր վստահել, այլ ոչ թե աղբամանով շրջող «արաբագետ» Արայիկին կամ Թաղման բյուրոյի արձակուրդասեր նախարար Արսեն Թորոսյանին:
Բա՞ Փաշինյան…
Ինչպես Թաթա Սիմոնյանն էր երգում՝ «Տեսա՞ր ինչ եղավ»…»։