 
                        Ռուսաստանը և Չինաստանը նոր սերնդի ոչ ատոմային սուզանավ են նախագծում
 
                                    Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ նախագծում են նոր սերնդի ոչ ատոմային սուզանավ: Այդ մասին «Բանակ-2020» համաժողովի ընթացքում ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) պաշտոնական ներկայացուցիչը:
«Ներկայում մենք չինական կողմի հետ փոխգործակցում ենք նոր սերնդի ոչ ատոմային սուզանավի համատեղ նախագծման շուրջ: Աշխատանքներն ավարտելու ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել են ՌՏՀԴԾ-ում:
Ավելի վաղ Airshow China-2018 ցուցահանդեսում «Ռոստեխ» պետական կորպորացիայի պատվիրակության ղեկավար Վիկտոր Կլադովը ՌԻԱ Նովոստիին հայտարարել է, որ Ռուսաստանը պարտավորագիր է կնքել Չինաստան երեք ոլորտներում (ջուր, օդ, ցամաք) զենքի մատակարարման վերաբերյալ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        