Կոնվերս Բանկին շնորհվել է Commerzbank-ի «Euro STP Excellence Award-2019» մրցանակը

Կոնվերս Բանկն արժանացել է եվրոպական առաջատար Commerzbank AG  բանկի`  որակի գերազանցության “Euro STP Excellence Award- 2019” պատվավոր մրցանակին SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների քանակական աճի և կատարողական բարձր մակարդակի ապահովման համար:

Commerzbank –ի կողմից շնորհված այս մրցանակը հերթական անգամ փաստում է Կոնվերս Բանկի կողմից մատուցվող ծառայությունների՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանության մասին, ինչի շնորհիվ և ապահովվում է միջազգային փոխանցումների ավտոմատ մշակում և մաքսիմալ արագություն:

Նախորդ տարիներին Բանկը՝ միջազգային փոխանցումների իրականացման գործընթացում  ցուցաբերած գործառնական գերազանցության համար արժանացել է նաև բելգիական KBC BANK NV բանկի որակի գերազանցության “Euro STP Excellence Award 2017” և “Euro STP Excellence Award 2018” մրցանակներին:

Հարկ է նշել, որ 2019թ.-ին Բանկը Commerzbank AG բանկի կողմից ստացել է նաև “Trade Finance Award  2018” մրցանակը՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում իրականացված գործարքների աննախադեպ ծավալների, գերազանց համագործակցություն,  ինչպես նաև Commerzbank AG  բանկի հետ  բարձրակարգ  և արդյունավետ  գործարար  հարաբերությունների համար:

Կոնվերս  Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս