Մալայզիայի արտգոծնախարարին տուգանել են խորհրդարանի նիստում ծխելու համար
Մալայզիայի արտաքին գործերի նախարար Հիշամուդին Հուսեյնը խոստովանել է, որ տուգանվել է խորհրդարանի նիստում էլեկտրնային սիգարետներ ծխելու համար: Այդ մասին նա հայտնել է օգոստոսի 10-ին՝ ելույթ ունենալով օրենսդիր մարմնի ստորին պալատի պատգամավորների առջեւ:
«Ես տուգանվել եմ եւ արդեն վճարել եմ տուգանքը, ես զանցանք եմ կատարել եւ ներողություն եմ խնդրել»,- մեջբերում է անում նրա խոսքից Star հրատարակությունը: Քաղաքական գործիչը լրագրողների օբյեկտիվում էր հայտնվել անցյալ շաբաթ, երբ խորհրդարանում հրապարակվում էր գերագույն տիրակալի (թագավորի) ուղերձը: Տեղական օրենքների համաձայն՝ հասարակական վայրերում ծխելու համար սպառնում է տուգանք 250 ռինգիտի (59,5 դոլարի) չափով, վճարելուց հրաժարվելու դապքում տուգանքն ավելանում է մինչեւ 10 հազար ռինգիտ (2,3 հազար դոլար) կամ պատժվում է մինչեւ երկու տարի ժամկետով բանտարկությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: