Ռուսաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն առաջին կիսամյակում կրճատվել է 45,7 տոկոսով
Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումների ծավալը 2020 թվականի հունվար-հունիսին 2019 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 45,7 տոկոսով՝ մինչեւ 5,29 մլրդ կվտ.ժամ: Այս մասին հաղորդել է դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ): Արտահանումը դրամական արտահայտությամբ կազմել է 208,5 մլն դոլար (-45,5%): Հունիսին մատակարարումների ծավալը կազմել է 980,4 մլն կվտ.ժամ (36,9 մլն դոլար):
Մատակարարումների ծավալն ամառվա առաջին ամսին ավելացել է մայիսի վաճառքների համեմատությամբ: Էլեկտրաէներգիայի ներմուծումն առաջին կիսամյակում կազմել է 634,5 մլն կվտ.ժամ (11,9 մլն դոլար), ինչը 24,6 տոկոսով պակաս է 2019 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից: Մասնավորապես, հունիսին արտասահմանից ՌԴ են մատակարարել 111,6 մլն կվտ.ժամ, ինչը 6,7 տոկոսով պակաս է մայիսյան մատակարարումների ծավալից: ՌԴ-ից արտահանման-ներմուծման օպերատորը «Ինտեր ՌԱՕ» արդյունաբերա-ագրարային միավորումն է: Ընկերությունն ավելի վաղ չի բացառել արտասահման մատակարարումների նվազումը 2020 թվականին 50 տոկոսով՝ անսովոր տաք ձմռան եւ կորոնավիրուսի համավարակի ֆոնին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: