Բաժիններ՝

Կխաղա՞ Մեսսին «Բավարիայի» դեմ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» դեմ պատասխան  խաղում (3։1):

Արգենտինացին առաջին խաղակեսում բախում ունեցավ պաշտպան Կալիդու Կուլիբալիի հետ: Այս խախտման համար մրցավար Չակիրը 11-մետրանոց նշանակեց:

Հարվածի հետևանքով Մեսսիի ոտքն այտուցվել է: Խաղից հետո նա դեռ ցավ էր զգում:

Ակումբը հայտնում է, որ սա պարզապես կապտուկ է, և նրանք հավատում են, որ հարձակվողը, մի փոքր հանգստանալով, կլինի կատարյալ մարզավիճակում և կխաղա քառորդ եզրափակչում:

Բժիշկները վերականգնողական բուժում են սկսել` հիմնվելով հակաբորբոքային դեղերի վրա:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Լիսաբոնում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս