Բաժիններ՝

Ռոնալդուի գործակալը  շփվել է ՊՍԺ-ի մարզական տնօրենի հետ

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Յուվենթուսը»:

Ըստ Foot Mercato-ի, 35-ամյա պորտուգալացին խորհում է ապագայի մասին և իր գործակալ Խորխե Մենդեշին խնդրել է առաջին հանդիպումները կազմակերպել այլ ակումբների ներկայացուցիչների հետ:

Ռոնալդուն մտածում է լքել «Յուվենթուսը», և ՊՍԺ-ի տարբերակը նրա համար հետաքրքիր է: Բացի այդ, Մենդեշը լավ հարաբերություններ ունի փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ:

Ըստ աղբյուրի՝ Մենդեսը և Լեոնարդոն արդեն շփվել են: Սպասվում է, որ նրանք կհանդիպեն Լիսաբոնում, որտեղ տեղի կունենան Չեմպիոնների լիգայի մնացած հանդիպումները: «Յուվենթուսն» արդեն լքել է պայքարը, բայց ՊՍԺ-ն ¼ եզրափակչում է։

Տեղեկություններ կային, որ Ռոնալդուն աշնանը ինքն է ցանկացել տեղափոխվել ՊՍԺ, բայց կորոնավիրուսային պանդեմիան խանգարել է բանակցություններին։

France Football-ի փոխանցմամբ՝ պորտուգալացին վրդովված էր «Յուվենթուսի» ցուցադրած ցածր մակարդակից Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Լոկոմոտիվի» դեմ խաղում (2:1), որը կայացավ հոկտեմբերի 22-ին:

Ֆուտբոլիստը զայրացած էր իրավիճակից՝ խաղից հետո կայացած հանդիպման ժամանակ խոսելով այդ մասին․ հանդիպմանը մասնակցում էին ակումբի ղեկավարներ Անդրեա Անիելին, Պավել Նեդվեդը, ինչպես նաև Ջանլուիջի Բուֆոնը և պորտուգալացու գործակալ Խորխե Մենդեշը:

Որոշ ժամանակ անց Ռոնալդուն խոսել է ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին: Նա ասել է, որ երազում է խաղալ Նեյմարի և Կիլիան Մբապեի հետ:

Ռոնալդուն նաև երազում է ապրել և խաղալ Փարիզում, որտեղ 2016 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս