Արցախի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Արթուր Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 10-ին հրավիրել է նիստ:
Զորաց քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանի չափագրության աշխատանքներն ավարտվել են։
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 9-ի դրությամբ իրականացվել է 64 256 ստուգում:
«Ֆեյսբուքում խումբ է բացվել՝ «Բացեք սահմանները», որտեղ նշված է նաև իմ հեռախոսահամարը, որ ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան, ներգրավվեն այդ խմբում»․ այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացի Սարգիս Գարյանը:
Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ երկրի կառավարությունն ամբողջ կազմով պատրաստվում է հրաժարական տալ։
Մադրիդի «Ռեալ»-ը նպատակ ունի ձեռք բերել «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային:
Գյումրու «Շիրակի» ղեկավար կազմում տեղի է ունեցել փոփոխություն: Արման Սահակյանին ակումբի նախագահի պաշտոնում փոխարինել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Տեղի ունեցած փոփոխությունների և մի շարք այլ թեմաների շուրջ Արման Սահակյանը հարցազրույց է տվել «ՑԱՅԳ» հեռուստաընկերությանը:
Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։
ՀՀ ԱՆ «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Մադոյանը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումներն այսօր համաժամանակյա դիտարկումներ են անցկացրել տասնյակ բնակավայրերում՝ ուշադրության առնելով անվտանգության նորմերի պահպանումը հատկապես հանգստյան տներում եւ հյուրանոցներում։
ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրով այս տարի Սյունիքի մարզում վերանորոգվել է 9 հանրակրթական դպրոց և 1 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն։
«Ամուսինս օրավարձով է աշխատում: Ինչ աշխատանք լինում է՝ կատարում է, բայց հիմնականում դրանք ֆերմայի հետ են կապված լինում: Ես կենսաբան-մանկավարժ եմ՝ մագիստրոսի որակավորմամբ, մոտ 4 տարի մանկավարժ եմ աշխատել Վանաձորում, երկուսս էլ ծնունդով այնտեղից ենք: Հիմա նոր քիչ-քիչ մարզերը սկսում են շնչել, իսկ նախկինում այդպես չէր, դրա համար տեղափոխվեցինք Երևան: Ես դիմել էի սոցապ՝ «Այլ վայր» ծրագրի համար, բայց արհամարհական վերաբերմունքի արժանացանք: Կարող էին որևէ գյուղական վայրում բնակարան տրամադրել. շատ տներ կան՝ նայում ես, ողբալի վիճակում են, ոչ դուռը բացվել է, ոչ էլ հույս կա բացվելու: Կուզեի տրամադրեին, ամեն ամիս վճարեի, բայց իմանայի, որ վերջում դա ինձ է մնալու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ինեսսա Հովհաննիսյանը:
ՀՀ վարչապետի որոշմամբ` Արմեն Աբազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների մասնագիտական կարողություններն ու ծառայությունը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընրտվելու առթիվ:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ոգեշնչված է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Անդրեա Պիռլոյի նշանակմամբ։
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն դիմել է երկրպագուներին այս պաշտոնում նշանակվելուց հետո:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակչի կողմից ինքնիրավչություն կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Բեյրութի օդանավակայանի պայթյունի գործով հետաքննությունը դիտարկում է այն բոլոր հնարավոր վարկածները, որոնք հանգեցրել են ողբերգության. հիմնականներն են՝ անփութությունը եւ կոռուպցիան:
Ռուսաստանը եւ Կիպրոսը պայմանավորվել են կրկնակի հարկման համաձայնագրի շուրջ:
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակի կարծիքով՝ Եվրոպայի լիգայում իր թիմին բաժին է ընկել ոչ հեշտ մրցակից:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի հետ:
Օգոստոսի 10-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել ԵրևանիՔանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտում պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընրտվելու առիթով։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Օգոստոսի 8-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Երևան-Գյումրի ճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկից բերման են ենթարկել 26-ամյա երիտասարդի՝ իր վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայով:
Սևրի հաշտության պայմանագրով` Թուրքիայի կառավարությունն անձամբ է ընդունել երիտթուրքական իշխանության ահաբեկչական լինելը: Այս մասին պայմանագրի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արմեն Մարուքյանը:
Ըստ As-ի, իտալական ակումբի ղեկավարությունն ուսումնասիրում է «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին՝ Պաուլո Ֆոնսեկային փոխարինելու համար։
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է «Կետոնալ 100 մգ մոմիկներ» դեղի որոշ սերիաների հետկանչի մասին։ Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից։
Ինչպես հայտնի է, նախորդ տարվա մայիսին անձամբ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ձևավորվեց և իր ընթացիկ աշխատանքները սկսեց 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին Փաշինյանն ասել էր, թե «հասունացել է այդ իրադարձություններին առնչվող մի շարք հարցերին պատասխաններ տալու ժամանակը» (ընթերցողի համար ուղղակի հավելենք, որ այս թեման դեռևս 2016-ի ապրիլին կոնկրետ իր գործունեության թիրախ դարձրեց հենց Փաշինյանը):