Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միության 25-ամյակի առթիվ:
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։
Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:
Թուրքիայի առողջապահության նախարարությունը չի արձանագրում կորոնավիրուսի նոր դեպքերի աճ երկրի առողջարանային տարածաշրջաններում:
«ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը, քննարկելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած Հայոց լեզվի եւ գրականության չափորոշիչները, խոր մտահոգություն է հայտնում առանցքային թերություններ ունեցող այս ծրագրի վերաբերյալ, մերժում եւ անընդունելի է համարում այն թե՛ բովանդակային եւ թե՛ կառուցվածքային ու մեթոդական առումներով:
Պատգամավոր Թովմասյանը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկի` «Ռոստելեկոմի» հետ միասին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին պարգևավճարներ բաժանեցին:
hraparak.am-ի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։
Մեքսիկայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի սահմանագոտում լարվածության կտրուկ աճի կապակցությամբ ընդունել է հայտարարություն:
Լիբանանահայերին հրատապ օգնություն ցուցաբերելու համար հատուկ հաշվեհամար է բացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամում:
Սիրիայի հյուսիս-արեւելքի Հասեքե նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռակոծման:
Հրատապության կարգով Կառավարությունը 277 միլիոն դրամ կհատկացնի Տավուշի մարզին
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 11-ի, վիրավորների թիվը հասնում է մինչև մի քանի տասնյակի:
«Ինչպես մենք պարտավորվել ենք, հուլիսյան դեպքերից հետո պետք է աջակցենք սահմանապահ գյուղերին։ Ընդ որում, ուզում եմ ասել, որ որոշակի ազդակներ են ստացվում, որ այնտեղ աշխատանքները բավարար արագությամբ չեն ընթանում։ Ըստ ամենայնի, մի քիչ մենք ենք դանդաղում, մի քիչ բնակիչներն են ուզում ավելի արագ տեսնել աշխատանքները։ Այս պահին, իհարկե, գումարը հատկացվում է, այս ընթացքում մի քանի քննարկումներ ենք ունեցել, որպեսզի այդ գումարի օգտագործումն առավել արդյունավետ դարձնենք»,- այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արցախում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 248 քաղաքացու մոտ, որից 201-ն առողջացած:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) երրորդ ինքնաթիռն է ժամանել Բեյրութ, որը տուժել է նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունից:
«Չափորոշիչների շուրջ բազմաթիվ քննարկումներ է եղել, ուստի ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այն նախագիծը, որը դրված է շրջանառության, արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ, և այս ընթացքում, իհարկե, կլավարկվի այն առումով, որ կանցնի ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով, և մենք այդ ռազմավարական մեր պատկերացումը պետք է արձանագրենք:
Այսօր Կառավարության հերթական նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2018 թվականին Կառավարության ընդունած որոշման մեջ առաջարկվող փոփոխությունները, որոնք վերաբերում են տարկետման տրամադրման իրավունքին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում շարունակաբար թուլանում է, սակայն ամենօրյա դեպքերի բացարձակ թվերը շարունակում են բարձր մնալ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-իկիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել լիբանանահայ համայնքին:
Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ: Ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր»,– գրել է Դերձյանը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ տեղեկացրեց, որ «Հայաստան համահայկական հիմնադրամի» կողմից ԿԲ-ում հատուկ հաշվեհամար է բացվել Լիբանանին օգնելու համար, ինչպես նաև առցանց դրամահավաքի հարթակ` հիմնադրամի կայքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստը սկսեց սփոփանքի խոսքեր հղելով Լիբանանի Հանրապետությանը՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Տեղեկատվությունը, որ գալիս է Բեյրութից, վկայում է ծայրահեղ աղետալի իրավիճակի մասին։ Երկիրը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Բեյրութի հայ համայնքը գոյատևման իրական մարտահրավերի առաջ է. շատ-շատերի տները վնասված են, շատ են վիրավորները, ցավոք՝ կան զոհեր։ Հենց այս կրիտիկական պահին Լիբանանի հայ համայնքը պետք է զգա Հայաստանի Հանրապետության աջակցությունն ու օժանդակությունը։ Առ այս պահը Հայաստանից հնչում են առավելապես բարոյական զորակցության կոչեր, ինչն իսկապես շատ կարևոր է, բայց, խնդրի ծավալները հաշվի առնելով, անհրաժեշտ է նաև գործուն աջակցություն։ Այս առումով առաջարկում եմ.
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Նարեկ Վիկտորի Մելքումյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանին այդ պաշտոնում պաշտոնավարելու համար մնացել է 15 օր: Նա, լինելով ՌՈ պետի գծով տեղակալ, սկսեց կատարել պետի պաշտոնակատարի պարտականությունները փետրվարի 21-ից, երբ աշխատանքից ազատվել էր նախկին պետ Արթուր Բաղդասարյանը: Եվ, ահա, լրանում է օրենքով տրված վեցամսյա ժամկետը, ու արդեն պետք է նշանակվի ՌՈ պետ, որը, կարծես թե, Աղաջանյանը չի լինելու:
Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 233 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39819-ի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին կրկին աղմուկ էր բարձրացել Մաշտոցի պուրակի շուրջ: Պուրակում սրճարան է կառուցվում, ինչի հետեւանքով մի քանի օր առաջ չորս հաստաբուն ծառ էր հատվել: Եվ այս հանգամանքը չվրիպեց քաղաքացիների ու բնապահպաններից աչքից, որոնք ահազանգում էին ծառերի հատման մասին, միաժամանակ հիշեցնում, թե ինչպես էին այսօր իշխանության մեջ գտնվող մարդիկ ժամանակին պայքարում պուրակի ծառերի համար, երբ այն ժամանակ Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, իսկ պայքարողների մեջ էր նաեւ այսօրվա քաղաքապետ Հայկ Մարությանը:
Օգոստոսի 6-ին, ժամը 00։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը վերադարձի ճանապարհին Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում նկատել է ՃՏՊ։