Նկատի ունենալով Ռոբերտ Նազարյանի ձերբակալության մասին լրատվամիջոցներով տարատեսակ ոչ հավաստի լուրերի տարածումը, ինչպես նաև կարևորելով հանրության` իրազեկված լինելու իրավունքը, տեղեկացնում ենք, որ 2003-2018 թվականների ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ. Նազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, որով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռ. Նազարյանը առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հարցերով Եվրոպայի Արևելյան գործընկերության նախագծի, Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից։
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավելի քան 33 միլիոն եվրո է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար:
Մեր երկրում աղքատություն ծնող հիմնական պատճառներ են շարունակում մնալ՝ գործազրկության խրոնիկ բարձր մակարդակը, բավարար քանակի աշխատատեղերի բացակայությունը, տարածքային անհամաչափ զարգացումը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակն ու դրանից բխող՝ աշխատանքի ցածր ձգտումները, աշխատող աղքատների պահպանվող բարձր ցուցանիշը:
Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին:
ՀՀԿ Հանրային ընդունարանին տրամադրված տեղեկատվության վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ ❗️55.828 որոշմամբ նշանակված վարչական տուգանքների ընդհանուր գումարը կազմում է ❗️558.280.000 դրամ (յուրաքանչյուրը 10.000 դրամ), որն ավելին է քան ❗️1մլն դոլարը: Վերը ստացված թիվը մարտի 16-ից հուլիսի 27-ի դրությամբ կազմված տուգանքների ընդհանուր գումարն է:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Հայաստանի ֆուտբոլի բազմակի չեմպիոնը միացել է Չարենցավանի «Վան»-ին:
Քաղաքականությունը խաղերի տեսությամբ բացատրվող պրոցես է, իսկ խաղերի տեսությունն ասում է, որ գրեթե միշտ երկար խաղի պայմաններում օպտիմալ ստրատեգիան պետք է լինի հավասարակշռված ու ոչ ռադիկալ։ Օրինակ բերեմ Բեյրութի դեպքերի հետ կապված։ Պարզ ու ծայրահեղական լուծում է բոլոր տուժածներին օգնել տեղափոխվել ու վերաբնակեցնել Հայաստանում ու Արցախում։ Դրանով մեր արյունակիցներին կփրկենք, իրենց իսկ խոսքերով, դժոխքից։
Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է, թե նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:
«Ոստիկանության պրոֆեսիոնալիզմի մասին մտքերը հօդս են ցնդում իրականության հետ բախվելիս: Երեկ նկատվեց, որ Ամուլսարում դրա առաջին օրվա թեթև բախումից ոստիկանները որոշակի դասեր էին քաղել ու իբր ավելի լավ պատրաստվել հաջորդ օրվա ակցիային (ինչի դրսևորումը շատ ծիծաղաշարժ էր ինձ համար, որ տեսա՝ ամբողջ գիշեր նստել ու ինչ են մոգոնել, ծիծաղս հազիվ էր զսպել լինում: Ըստ տպավորությունների նրանք ոստիկանական բուֆեր ստեղծելով խնդիր էին դրել բացառել վարձու խմբի հետ ցուցարարների որևէ կոնտակտ և էդ բուֆերով երթևեկությունը կազմակերպել՝ հաշվի առնելով նախորդ օրվա կիլոմետրանոց խցանումը: Եթե չոր թվերով արձանագրենք, ակցիայի մեկնարկից ուղիղ մեկ ժամ անց ոստիկանությունը ստացավ նախանշվածի ճիշտ հակառակը՝ փակ փողոց, խցանում, բախում ցուցարարների հետ, 5 բերման ենթարկված, մեկ վիրավոր ցուցարար, ցուցարարների հետ հարգալից կոմունիկացիայի հնարավորության բացակայություն: Ու սա պատահական չի:
«Ռեալի» ամառային տրանսֆերային արշավը կախված է նրանից, թե արդյո՞ք կիսապաշտպան Գարեթ Բեյլը կշարունակի մնալ թիմի կազմում:
«Մենք հիմա Կառավարությանը խնդրում ենք, որ այս խնդրին ուշադրություն դարձնեն, այդ անչափահաս երեխաները մեղք են, մի օր տները կփլուզվի, նրանք կմնան տակը։ Ասենք՝ Հայկի Մարությանին խնդիրը ներկայացրել ենք, ասել է՝ ցավում եմ, բայց ցավալով որևէ հարց չեն լուծում, էլի։ Սպասում են՝ տները փլվի, մարդ մահանա, նոր գան, ասեն՝ վա՜յ, էս ինչ եղավ»,- հավելեց նա։
Այս երկու օրը 50-100 ցուցարար՝ այդ թվում Երեւանից տարբեր քաղաքական գործիչներ, աղմուկ-աղաղակ են բարձրացնում, կոտրելով մեր` աշխատանքի հույսերը, այս համայնքների հազարավոր բնակիչների ապրուստի հաշվին իրենց քաղաքական շահը փնտրելով։ Այս մասին հայտարարություն են տարածել Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գրոհային ավիացիոն ուժերը վարժանքներ են իրականացնում:
Լիբանանը բավականաչափ ֆինանսական հնարավորություններ չունի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը պատրաստ է Բեյրութում պայթյունից տուժած 3 ներգաղթյալի ապահովել աշխատանքով։
Սեփական երեխաներին քաղաքական և PR նպատակներով օգտագործող ընտանիքին այլոց երեխաների ապագան դժվար էլ հետաքրքրի։ Այսօր իմունիտետը միայն covid-ի համար չի, որ անհրաժեշտ է, ու միայն ժամանակը ցույց կտա, թե բոլոր ուղղություններով այս իշխանության ապազգային ճնշումներին մեր հավաքական իմունիտետը կհակազդի, թե ոչ… հուսով եմ, հայ ժողովրդին էլ իր ճանապարհից հնարավոր չի լինի շեղել…
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները «Ցենտրոսպաս» ջոկատի աերոմոբիլային հոսպիտալ են բացել Բեյրութում:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան օգոստոսի 6-ին հերքել է այն պնդումները, թե երկրի հիվանդանոցները լեփ-լեցուն են նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով:
Երկրի շարունակական ջլատման աշխատանքների պարտադիր բաղադրիչը քաղաքական մրցակիցների նկատմամբ քրեական գործեր թխելու հոսքագիծն է, որն աշխատում է ոչ թե արդարության, այլ Նիկոլի քիմքին հաճելի և իր նեղ անձնական շահերից բխող օպերացիոն համակարգով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են պաշտոնատար անձանց կողմից առերևույթ կատարված հանցագործություն դեպքեր:
Նշենք, որ 2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Աշոտ Զաքարյանը հանդիսացել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրու նախընտրական շտաբի պատասխանատուն։ ՀԱԿ անդամ էր։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Զաքարյանին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ նշանակելու մասին:
Ղրիմում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում հասել է 39-ի, դա ռեկորդային ցուցանիշ է տարեսկզբից ի վեր:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
«Լևոն Տեր-Պետրոսյանը բանասիրական գիտությունների դոկտոր է, հին գրականության մասնագետ, և շատ լավ կլիներ, որ խոսեր, ձայն բարձրացներ, երբ գրականության ծրագրից փորձում էին հանել ամբողջ հայ հին գրականությունը՝ Խորենացի, Նարեկացի և այլն: Շատ լավ կլիներ, որ մարդն իր մասնագիտության շրջանակում կարծիք հայտներ: Երկրորդ՝ կուզենայի իրեն և մեր ամբողջ ժողովրդին հիշեցնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այն նույն անձն է, ով հայտարարում էր՝ պատմությունը կեղծ գիտություն է, ազգային գաղափարախոսությունը՝ կեղծ կատեգորիա: Իր խոսքի մեջ «հայդատական պատմագիտություն» ձևակերպումը ես չէի ուզենա քննարկել, որովհետև քաղաքական ոլորտի հայտարարություն է և կապ չունի գիտության հետ»:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքները վերացնելու, լիբանանահայերի կրած վնասների վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Սրբազան Գերաշնորհ Տեր Շահէ Արքեպիսկոպոս Փանոսյանի նախագահությամբ պետք է կազմվի հանձնախումբ, որի մեջ կընդգրկվեն տեղական հայկական կառույցնեը: