Բեյրութ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի երրորդ ինքնաթիռը
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) երրորդ ինքնաթիռն է ժամանել Բեյրութ, որը տուժել է նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունից: Օգոստոսի 6-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունում: «Մոսկվայի ժամանակով 08:04-ին Բեյրութում վայրէջք կատարեց Իլ-76 ինքնաթիռը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Դա Բեյրութ ուղարկված երրորդ օդանավն է: ԱԻՆ-ում ճշտել են, որ երեք չվերթերով Բեյրութ են հասցվել աերոմոբիլային հոսպիտալ, ԱԻՆ-ի բժիշկներ, փրկարարներ եւ հոգեբաններ, ինչպես նաեւ «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետներ՝ նոր կորնավիրուսային վարակի հայտնաբերման լաբորատորիա բացելու համար: Ռուսաստանցի փրկարարները Ռաֆիկ Հարիրիի անվան մարզադաշտում կբացեն շարժական հոսպիտալ, որը մեկ օրում կարող է ամբուլատոր ընդունել 200 տուժածների, իսկ դրա ստացիոնարը նախատեսված է 50 մարդու համար: Բացի դրանից, նրանք գործի կանցնեն փլվածքների պրպտմանը՝ տուժածների գտնելու համար: Արդեն Բեյրութում են գտնվում ավելի քան 100 ռուսաստանցի փրկարարներ, նրանց ընդհանուր խմբավոումը կկազմի շուրջ 150 մարդ: Շուտով Լիբանան կժամանի ԱԻՆ-ի եւս երկու ինքնաթիռ, դրանցից մեկն արդեն գտնվում է օդում: