«Վանը» նոր կիսապաշտպան ունի
Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Վարձավճարով ակումբին է միացել «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Դավիթ Նալբանդյանը։ Նալբանդյանը հանդիսանում է նաև Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի անդամ։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ: Բարձրագույն խմբի առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը. «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ», «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»: