Բաժիններ՝

Միհրան Մանասյանը նոր ակումբի ունի

Հայաստանի ֆուտբոլի բազմակի չեմպիոնը միացել է Չարենցավանի «Վան»-ին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբ էտեղափոխվել «Լոռիի» հարձակվող Միհրան Մանասյանը։ Միհրանը 8 անգամ դարձել է Հայաստանիչեմպիոն, մեկական անգամ նվաճել է գավաթն ու սուպերգավաթը։ Մանասյանը նաև 3 տարի դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաևհեռարձակմանհետկապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ: Բարձրագույնխմբումառաջինտուրում կմրցեն հետևյալ զույգերը՝ «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ», «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս