Բաժիններ՝

«Ռեալը» ֆուտբոլիստներ կգնի, միայն, եթե վաճառի Բեյլին

«Ռեալի» ամառային տրանսֆերային արշավը կախված է նրանից, թե արդյո՞ք կիսապաշտպան Գարեթ Բեյլը կշարունակի մնալ թիմի կազմում:

Կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով ակումբը գումար չունի, որպեսզի շատ մեծ տրանսֆերներ անի։ Լավ ֆուտբոլիստներ գնելու համար պետք է վաճառել մի քանի ոչ հիմնական ֆուտբոլիստների։ Ամենահավանական, քննարկվող  և ֆինանսապես ձեռնտու տարբերակը Գարեթ Բեյլի վաճառքն է։

Միևնույն ժամանակ՝ Բեյլի հեռացումը բարդանում է նրա բարձր աշխատավարձի պատճառով, իսկ կիսապաշտպանն ինքը պլանավորում է պայմանագիրը երկարաձգել «Ռեալի» հետ` մինչև 2022 թվականի հունիսը:

Բեյլի ներկայացուցիչները չեն փնտրում նոր ակումբ, իսկ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցույց է տալիս, որ ինքը հույս չի դնում կիսապաշտպանի վրա. Բեյլը չի ​​խաղացել Լա Լիգայի մրցաշրջանի վերջին յոթ հանդիպումներում (վեց խաղերում նա մնաց պահեստայինների  նստարանին, իսկ եզրափակիչ փուլում նա հայտացուցակում չէր):

«Ռեալը» նաև պատրաստ է վաճառել Դանի Սեբալյոսին, Ալվարո Օդրիոսոլին, Օսկար Ռոդրիգեսին, Խեսուս Վալյեխոյին, Բորխա Մայորալին և Խորխե դե Ֆրուտոսին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս