«Ռոբերտ Նազարյանը հրաժարվել է Նիկոլի քյանդրբազների կողմից հորինված և պարտադրվող կեղծ ցուցմունք տալ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես և կանխատեսելի էր, այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղում իրենց ավերիչ գործելաոճից:

Երկրի շարունակական ջլատման աշխատանքների պարտադիր բաղադրիչը քաղաքական մրցակիցների նկատմամբ քրեական գործեր թխելու հոսքագիծն է, որն աշխատում է ոչ թե արդարության, այլ Նիկոլի քիմքին հաճելի և իր նեղ անձնական շահերից բխող օպերացիոն համակարգով:

Այսօր հայտնի դարձավ, որ Սերժ Սարգյսնաի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին, ով հրաժարվել է Նիկոլի քյանդրբազների կողմից հորինված և պարտադրվող կեղծ ցուցմունք տալ երրորդ նախագահի դեմ:

Նման գործերի բաղադրատոմսը շատ պարզունակ է:

Ընտրվում է հերթական թիրախը, հարուցված որևէ գործի շրջանակներում մարդկանց վրա ճնշում է գործադրվում «ցուցմունք ազատության դիմաց» բանաձևով իրենց սուտ մեղադրանքը սարքելու համար: Եվ շոուն պատրաստ է:

Այս բանաձևը աշխատում է, երբ դիմացինը թույլ և բարոյականության հետ խնդիրներ ունեցող մարդ է: Սակայն Ռոբերտ Նազարյանն ապացուցում է, որ Հայասատանում կան, եղել են և կլինեն անկոտրում, բարոյական և պինդ տղերք, ում ապրած կյանքը և սկզբունքերը նիկոլական թայֆեն փուռը տալ չի կարող»:

Ինչպես և կանխատեսելի էր, այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղում իրենց ավերիչ գործելաոճից: Երկրի շարունակական…

Gepostet von Armen Ashotyan am Donnerstag, 6. August 2020

Տեսանյութեր

Լրահոս