Ով է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նորանշանակ պետ Աշոտ Զաքարյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ։

Ա. Զաքարյանը ծնվել է 1966-ին։ Մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ ինքնապաշտպանական մարտական գործողություններին։

1993-ին ընտրվել է Գյումրիի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1993-ին նշանակվել է ՀՀ ՊՆ ՌՈ Շիրակի կայազորի բաժնի պետի տեղակալ։ 1994-ին սովորել է Ֆրանսիայի ժանդարմերիայի բարձրագույն ուսումնական կենտրոնում։

1995-ին նշանակվել է ՀՀ ՊՆ ՌՈ Շիրակի կայազորի բաժնի պետ։

Ա. Զաքարյանը ունի գնդապետի զինվորական կոչում։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Նշենք, որ 2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Աշոտ Զաքարյանը հանդիսացել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրու նախընտրական շտաբի պատասխանատուն։ ՀԱԿ անդամ էր։

Տեսանյութեր

Լրահոս