Բաժիններ՝

Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Զաքարյանին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի. Աշոտ Զաքարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ»,- ասված է հրամանագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31