Իտալական ապուր՝ սնկով և ոսպով
Բաղադրիչներ
1. Չորացրած սպիտակ սունկ – 30 գ
2. Նեխուր – 150 գ
3. Գազար – 100 գ
4. Ոսպ – 200 գ
5. Կարտոֆիլ – 100 գ
6. Ձիթայուղ
7. Սոխ – 1 հատ
8. Պրաս – 50 գ
9. Սխտոր – 2 պճեղ
10. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Սունկը թրջել սառը ջրի մեջ 12-24 ժամ:
2. Բանջարեղենը մաքրել և կտրատել:
3. Բանջարեղենը լցնել կաթսայի մեջ, ջուր լցնել, հասցնել եռման, լցնել եռացրած ոսպը և սպիտակ սունկը, համեմել աղով և պղպեղով և եփել մոտ մեկ ժամ՝ ծածկած կափարիչով:
4. Պատրաստի ապուրին ավելացնել ձիթայուղ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը