Բաժիններ՝

Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել, իսկ ՄԻՊ-ը զբաղվում է խնդրով

Երեկ ազգային ժողովի (ԱԺ) «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել ու հրավիրել ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ ոստիկանապետի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը խնդրին:

«Պարոնայք, նայե՛ք այս տեսանյութը։
Այն, ինչ պատմում է երիտասարդ կինը, հանցագործության հատկանիշները առավել քան ակնհայտ են և բավարար քրեական գործ հարուցելու համար»,- գրել էր նա:

Տեսանյութում երիտասարդ կինը պատմում էր այն մասին, որ իրեն դիմակ չկրելու համար տարել են ոստիկանության բաժին, ուր ինքն արժանացել է վատ վերաբերմունքի, նրան հայհոյել են, ապա տարել հոգեբուժարան: Տալիս էր նաև անուններ:

168.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ դեպքի առթիվ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

ՄԻՊ գրասենյակից էլ պատասխանեցին, որ տուժածը դիմել է ՄԻՊ-ին, և իրենք այդ հարցով զբաղվում են:

ՀՀ գլխավոր դատախազինՀՀ ոստիկանապետինՀՀ մարդու իրավունքների պաշտպանինՊարոնայք, նայե՛ք այս տեսանյութը։Այն, ինչ պատմում է երիտասարդ կինը, հանցագործության հատկանիշները առավել քան ակնհայտ են եւ բավարար քրեական գործ հարուցելու համար։

Gepostet von Naira Zohrabyan am Mittwoch, 22. Juli 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս