
Գվարդիոլան յուրօրինակ ռեկորդով շրջանցել է Ֆերգյուսոնին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան սահմանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ՝ մեկ մրցաշրջանում կազմի փոփոխություններ անելու համար:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի «Ուոթֆորդի» դեմ խաղի շրջանակներում (4:0) նա մի շարք փոփոխություններ կատարեց «Բորնմութի» դեմ խաղի համեմատ (2:1):
Այսպիսով, Գվարդիոլան մրցաշրջանի ընթացքում «քաղաքայիների» մեկնարկային կազմում 143 փոխարինում կատարեց և շրջանցեց Ալեքս Ֆերգյուսոնին, ով 2008/09 մրցաշրջանում 140 փոփոխություն էր կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում:
Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև Սթիվ Մաքլարենը («Միդլսբրոու», 2005/06, 136 փոխարինում), Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Յունայթեդ», 2012/13, 135 փոխարինում) և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ», 2017/18, 135 փոխարինում):
Սիրարփի Աղաբաբյան