Բաժիններ՝

ՊՊԾ գնդի ոստիկանները ու բռնել են կնոջ ոսկեղենը կողոպտած անձին․ նա ձերբակալվել է

Հունիսի 20-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկաններին մի կին մոտեցավ ու հայտնեց, որ մի տղամարդ բացահայտ հափշտակել է իր ոսկյա զարդերն ու փախել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Ոստիկանները ճշտեցին կասկածվողի փախուստի ուղղությունն ու սկսեցին հետապնդել։ Արագ արձագանքելու եւ ճիշտ կողմնորոշման շնորհիվ Տիգրան Մեծի պողոտայի առաջին նրբանցքում ոստիկանները բռնեցին տղամարդուն եւ կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին։

Այնտեղ պարզվեց նրա ինքնությունը. Եղվարդի բնակիչ էր, 35 տարեկան։ Նրա անձնական խուզարկությամբ ոսկյա զարդերը հայտնաբերվեցին։ Կնոջից հաղորդում ընդունվեց։ Դեպքի առթիվ էլ քրեական գործ հարուցվեց։ Բերման ենթարկվածը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031