Բաժիններ՝

««Լիվերպուլի» տիտղոսը համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենակարևոր պահերից մեկն է»․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի առաջնությունում թիմի տարած հաղթանակի մասին:

«Միշտ մտածել եմ, որ առաջնությունը նվաճելուց շատ ավելի լավ է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը, որտեղ ամեն ինչ որոշվում է մեկ հատուկ պահում` ամեն ինչ կամ ոչինչ: Մենք մրցաշրջանի ավարտից յոթ տուր առաջ հաղթեցինք Պրեմիեր լիգայում, ինչը անհավատալի է:

Կարծում եմ՝ այն պահը, երբ մենք նվաճում ենք գավաթը, աշխարհի ֆուտբոլի պատմության ամենակարևոր պահերից մեկն է: Եթե ​​ինչ-որ մեկն ասեր, որ կարող ենք ընտրել մի ակումբ, որը կդառնա երկրի չեմպիոն, և դա առանձնահատուկ կլինի, ես կընտրեի «Լիվերպուլը»։ Կարծում եմ, որ ընտրությունը կընկներ «Լիվերպուլի» վրա, քանի որ շատերը կցանկանային դառնալ դրա մի մասը, բայց մենք հաջողակ ենք:

Ես իսկապես գնահատում եմ դա, անկեղծ ասած, դա շատ կարևոր  է: Երկրպագուները չեն մոռանա չեմպիոնության մյուս հաղթանակները, բայց կարծում եմ, որ ոչ ոք այլևս չի մոռանա այս մեկը, դա պարզապես անհնար է: Սա այն է, ինչը հատուկ է դարձնում:

Այս տարին, անշուշտ, եղել է իմ կարիերայի ամենահաջողակ և բացառիկ տարին: Չեմպիոնների լիգայի հաղթող, Անգլիայի և աշխարհի չեմպիոն:

Ես տղաներին ասացի, որ սա առանձնահատուկ բան է: Այս պահը պետք է գնահատել: Դա թիմի համար չսկսվեց 13-14 ամիս առաջ, բայց այս ժամանակահատվածում մենք նվաճեցինք բոլոր գավաթները, ինչը յուրահատուկ է դարձնում այս պահը»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս