«Վախեցա՞ծ է Նիկոլ Փաշինյանը, պարոն գնդապետ…». Նարեկ Մալյանին պառկեցրին ասֆալտին
Ոստիկանության Արտաշատի բաժնից դուրս գալուց հետո «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար նարեկ Մալյանն իր բեռնատարով ուղևորվեց Երևան:
Ճանապարհին ոստիկանության աշխատակիցները կրկին կանգնեցրին նրա մեքենան ու բերման ենթարկեցին վերջինիս, այս անգամ՝ կարծես թե ոստիկանության Մասիսի բաժին: Ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ ֆիզիկական ուժ գործադրելով՝ նրան գետնին պառկեցրին: Բազմաթիվ քաղաքացիներ փորձում էին խոչընդոտել, թույլ չտալ, որ նրան տանեն, սակայն ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներին, ի վերջո, հաջողվեց տանել Մալյանին, նրա հետ միասին՝ նաև «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանին, Կոնստանտին-Տեր Նակալյանին, այլ քաղաքացիների:
Այս պահին իրավիճակը բավականին լարված է Արտաշատ-Երևան մայրուղու վրա: 4-5 ոստիկաններ բերման ենթարկեցին նաև «ՎԵՏՕ» շարժման անդամներից Աննա Հակոբյանին:
Մանրամասները՝ տեսանյութում