Նարեկ Մալյանին և «Ադեկվադ»-ի անդամներին կրկին բերման ենթարկեցին

Ժամը 15:30-ի սահմաններում Արտաշատ-Երևան ճանապարհից այսօր արդեն երկրորդ անգամ բերման ենթարկեցին ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամներին:

Ավելի վաղ Մալյանին բերման էին ենթարկել Խոր Վիրապից, որտեղից նա պատրաստվում էր ավտոերթ սկսել դեպի Երևան՝ ի նշան բողոքի արտակարգ դրության երկարաձգման, դրա ընթացքում առանց հանրային քննարկման օրենքների ընդունման և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունների դեմ։ Ոստիկանության Արտաշատի բաժնից դուրս գալուց հետո  ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավարը հայտարարեց, որ ավտոերթն ամեն դեպքում տեղի ունենալու է, և իրենք շարժվելու են դեպի Ազգային ժողով:

Երթը կրկին տեղ չհասավ:

Ոստիկանները, ուժ կիրառելով, բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին:

Դեպքի վայրում աշխատող մեր թղթակիցը հայտնեց, որ նրանց տանում են Ոստիկանության Մասիսի բաժին:

Տեսանյութեր

Լրահոս