«Իրավասու չեմ վարչապետի խոսքերը մեկնաբանել». Վահե Ղալումյանը՝ Ալիևին տված Փաշինյանի բնորոշման մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի խոսքով՝ երեկ արդեն Երևան էր վերադարձել, երբ թշնամին սկսել էր հրետակոծել Տավուշի մարզի հայկական դիրքերը:

«Երեկ գիշերն էլ, այսօր առավոտյան էլ կապի մեջ եմ եղել Մովսեսի գյուղապետի ու առհասարակ տարածաշրջանի բնակչության հետ: Բնակչության մոտ խուճապ չկա, ճիշտ է, ժամանակ առ ժամանակ կրակոցներ լինում են, բայց բնակչության մոտ խուճապ, անհանգստություն չկա: Ժողովրդի կամքն ամուր է, անհանգստանալու որևէ խնդիր չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

168.am-ի հարցին՝ ժամանակին վարչապետը Ալիևին համարում էր կիրթ և կառուցողական, այսքանից հետո շարունակո՞ւմ են մնալ նման կարծիքի, Վահե Ղալումյանը պատասխանեց.

«Ես իրավասու չեմ վարչապետի խոսքերը մեկնաբանել: Իրականում տևական ժամանակ այդ երկխոսությունը եղել է, սահմանային անդորր է տիրել, մեր տարածաշրջանի բնակչությունը դա կփաստի: Սակայն սահմանային միջադեպերը չենք կարող բացառել, և սա հերթական միջադեպն է: Սակայն այն մի քիչ երկար է տևում, բայց կարծում եմ՝ կհարթվի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031