Ի՞նչ է կատարվում Նորագավիթ-Արտաշատ մայրուղու՝ գազալցակայանի հատվածում

168.am-ի նկարահանող խումբն այս պահին գտնվում է Նորագավիթ-Արտաշատ մայրուղու՝ գազալցակայանի հատվածում, ուր կենտրոնացված են ոստիկանական մեծ ուժեր, այդ թվում՝ կարմիր բերետավորներ:

Այստեղ տեղակայված են 3 ավտոբուս, «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենա, հատուկ տարհանման ծառայության մեքենա:

Ոստիկանության փոխգնդապետի փոխանցմամբ՝ պայմանավորված արտակարգ դրությամբ, պարզապես ուժերի տեղաբաշխում է, սակայն ըստ էության դրանք կուտակվել են «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի մուտքը Երևան խոչընդոտելու համար:

Այս պահին վերջինս այսօր արդեն երկրորդ անգամ է բերման ենթարկվել, այս անգամ՝ արդեն ոստիկանության Մասիսի բաժին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031