Բաժիններ՝

Բուռնազյան փողոցում կայանված «Հոնդա» մակնիշի մեքենայում զենք է հայտնաբերվել

Հուլիսի 1-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Բուռնազյան փողոցում կայանված «Հոնդա» մակնիշի մեքենայում զենք կա:

Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տրանսպորտային միջոցը պատկանում է Հրազդան քաղաքի 44-ամյա մի բնակչի: Մեքենայի զննությամբ իրավապահները հայտնաբերեցին առանց գործարանային համարի «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 7 փամփուշտով, երկաթե մահակ և 3 դանակ:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031