Արցախում գրանցվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք․ կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտարի համայնքում: Եվս 2 նոր դեպք էլ հաստատվել է Գետավանի վարակման օջախի շփման շրջանակից:

Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 3-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 113:

Մեկուսացված է 65 քաղաքացի, թեստավորումների քանակը 1763 է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930