
Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է Նախագահին առընթեր մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 23-ին ընդունել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված Նախագահին առընթեր մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին:
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ պայքարում պարետատան կողմից իրականացվող աշխատանքները, առաջացող խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիները:
Գրիգորի Մարտիրոսյանը կարևոր և պահանջված է համարել նման ձևաչափով հանդիպումները, ընդգծելով, որ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու հարցում միայն առողջապահության ոլորտի և պարետատան աշխատանքները բավարար չեն: «Առկա ռեսուրսները մոբիլիզացնելով և մեր հանրությանը հիմնավորված ազդակներ տալով կարող ենք հասնել դրական արդյունքների: Կարևորում եմ նմանօրինակ նախաձեռնություններն ու ուրախ եմ հանդիպման համար, որովհետև այս պայքարի շրջանակներում հանդիպումների և մտքերի փոխանակության ձևաչափը առանցքային նշանակություն ունի ճիշտ մոտեցումներ և ռազմավարություն որդեգրելու տեսանկյունից» – նշել է պետական նախարարը:
Առանձին անդրադարձ է կատարվել արագ թեստերի արդյունավետության աստիճանին, մեկուսացման վայրերի պայմաններին, մեկուսացման պահանջը խստացնելու, կամավորներին անհրաժեշտ աշխատանքներում ներգրավվելու հարցերին:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/155664432741012?__xts__[0]=68.ARAMajp054ppnN2-D-YsOC4sDbV4zCrpbFXUKiVmt4I0gVtXj4wWrxlz8R2Ef5pT9Saq8kfeqfvcFZlg945D_9-pOKUBsLKAHOrERLtX6CP8J8HZn8Yp7jIhQylyuMcg0DQCg6vGIQn__aOG29ST4_wYnTIGo2QJnq8Ahs0KIB_Dgc1qOZb1H2uqRsjt3sSAum3lH3k_F4F3a6XcmXT5OEpjb5aCaX08NpCyjFlULiUwyDiK60r0CTLcv95Y1ZGKhQgP9JLprXNd0KjTwuoWxpyRKHtI8s1pi2Qv9ldu83MB-GmUI_FYFsFIVut2gphnEROskW0qvhFO1jVRnoir_fHkM1J6GRyeEum1O4oREh64wNVppEcxUA&__tn__=-R