Գործ ունենք ակնհայտ հակասահմանադրական նախագծի հետ, այն իրավական տեսանկյունից չափազանց խոցելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրած՝ սահմանադրական փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի:
Պաշտոնական Մոսկվայից հրավեր ստանալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ լռում էր` մասնակցելո՞ւ է հունիսի 24-ին կայանալիք Հաղթանակի շքերթին, թե՞ ոչ, երբ արդեն մի շարք երկրների ղեկավարներ հաստատել էին իրենց մասնակցությունը` Մոլդովա, Հարավային Օսիա, Աբխազիա, Սերբիա և այլն:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանից վերադառնալիս հանձնել է կորոնավիրուսի ախտորոշման թեստ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին, որոնք Հայաստան են ժամանել օգնելու իրենց հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:
Բելառուսի ղեկավարությունը թույլ չի տա երկրում իրավիճակն ապակայունացնել և ոչնչացնել վերջին 25 տարվա ձեռբերումները:
Սիրելի ընկերներ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը չի պլանավորում և չի պատրաստվում ստորագրել որևէ հուշագիր կամ համաձայնագիր որևէ քաղաքական ուժի կամ ուժերի հետ։
Մոսկվայում շաբաթ օրը ՝ հունիսի 20-ին Կարմիր հրապարակում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթի գլխավոր փորձը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, հունիսի 20-ին անց է կացվել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի ձմեռային զորակոչի արդյունքներին ու ամառային զորակոչի խնդիրներին:
Հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ, որի արդյունքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
Հունիսի 19-ին, ժամը 17.00-ին, «ԲՄՎ» ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու փողոցի 55/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա Անահիտ Եղիազարյանին։
Ուկրաինայում շուրջ 180 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի ուժեղ քամիների և անձրևների հետևանքով:
ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է ջանքեր գործադրել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարում: ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացած հարյուրից ավել երկրների շարքում է նաև Հայաստանը:
Սաստիկ քամին մեծ վնասներ է տվել Շիրակի մարզի Գեղանիստ համայնքին։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռահար դասախոսությամբ է հանդես գալիս Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար՝ «Հայաստանը և Ցեղասպանությունների կանխարգելման քաղաքականությունը» թեմայով:
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուով վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 889-ով: Արդեն 4 օր շարունակ երկրում նոր դեպքերի թիվը 8 հազարից չի անցնում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում՝ Սայաթ–Նովա փողոցում գտնվող, Նիկոլ Փաշինյանը նիստ է անցկացնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։
Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլ» խմբակցության անդամների հետ նիստ է անցկացնում․ ՈՒՂԻՂ
Հունիսի 19-ին աշխատանքային օրվա ավարտին գումարը փոխանցվել է Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին։ Օրենքով սահմանված և բժշկական համապատասխան պրոցեդուրաներից հետո Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից վերադարձել է տուն։
Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար 2 միլիարդ դրամ գրավ վճարելու համար աջակցելեն Սամվել Կարապետյան («Տաշիր գրուպ»), Սերգեյ Համբարձումյան («Մոնարխ»), «Սիստեմա» Բաժնետիրական կորպորացիա (Ռոբերտ Քոչարյանն այդ ընկերության Խորհրդում անկախ տնօրեն է աշխատում արդեն 10 տարի, Կորպորացիան պատկանում է ռուսաստանցի խոշոր գործարար Վլադիմիր Եվտուշենկովին), գործարար և բարերար Գեննադի Ստեփանյան (ՌԴ)։
Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական տեղեկատվությունը (կամ դրա բացակայությունը) հստակ ի ցույց է դնում համավարակի դեմ պայքարի արդյունքները: Վերջին օրերին մեր երկրի տնտեսական տեղեկատվության 80-90 տոկոսը գազի սակագնի ու «Գազպրոմ Արմենիայի» հնարավոր զիջումների մասին է:
Հայաստանում հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 551 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգի մեր աղբյուրը պատմեց, որ վարչապետի համար անակնկալ է եղել Արսեն Նիկողոսյանի որոշումը, եւ նա, իմանալով Քոչարյանին գրավով ազատելու որոշման մասին, ուղղակի ցնցումների մեջ է ընկել, պատերին ծեփել ենթականերին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չեղարկում է մոսկովյան այցը` պայմանավորված համաճարակով: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ դա ավելի շատ պայմանավորված է Կրեմլի հարուցած խոչընդոտներով, ռուսական կողմը պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ հանձնի հենց Մոսկվայի օդանավակայանում, քանի որ կասկածներ են ունեցել` կապված նրա վարակման եւ արագ առողջացման հետ:
«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նպատակ ունեն ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ դեկան Վահրամ Դումանյանին նշանակել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր:
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ երեկ շրջանառության մեջ են դրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում՝ կարճ ժամանակում, իշխանությունները նպատակ ունեն նաեւ խորհրդարանում լուծել Սահմանադրական դատարանի հարցը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արցախի պաշտպանության բանակից պաշտոնատար անձանց տեղափոխում են ՀՀ պաշտպանության նախարարություն եւ բարձր պաշտոնների նշանակում: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունիսի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Միքայել Համբարձումյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» «անհնազանդ» պատգամավորների հարցն առժամանակ սառեցվել է։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի ձեւավորած «սեւ ցուցակի» մասին է։ Իրավապահներին հրահանգել են դադարեցնել կոմպրոմատների փնտրտուքը սեփական թիմակիցների վրա եւ բացառապես զբաղվել ԲՀԿ-ականներով ու նրանց հետ համագործակցող ուժերով։
Նման որոշում երեկ կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն: Նույն սակագինը կգործի նաեւ պահածոների, խմիչքի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով: