Բաժիններ՝

Արմավիր ՔԿՀ-ին 59 միլիոն դրամ կհատկացվի օդորակման համակարգ կառուցելու համար

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների թիվն ավելացել է, ուստի անհրաժեշտություն է առաջացել կիսաբաց ռեժիմով դատապարտյալների քանակով պայմանավորված՝ նոր, ավելի մեծ տարածք վերակառուցելու համար:

Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման սկզբնական նախագծահաշվային փաստաթղթերի համաձայն՝ հիմնարկը պետք է ունենար ջեռուցմամբ, հովացմամբ և օդափոխությամբ համատեղված ընդհանուր օդորակման համակարգ:

Սակայն, ելնելով ֆինանսական միջոցների սղությունից, ՔԿ հիմնարկի նախահաշվից պակասեցվել էր օդորակման համակարգը և 2015 թվականին ՔԿ հիմնարկը շահագործման հանձնվեց առանց օդորակման համակարգի, որը ներկայում մեծ բարդություններ է առաջացնում հիմնարկի բնականոն աշխատանքային և կենցաղային սպասարկման ոլորտում, քանի որ շատ սենյակներում լուսամուտները բացակայում են:

Հենց այդ հանգամանքից ելնելով՝ կառավարությունն  անհրաժեշտ է համարել քրեակատարողական հիմնարկում կառուցել օդորակման համակարգ` համատեղված ջեռուցման, հովացման և օդափոխության հետ:

Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու  նպատակով նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացված և տարբեր միջոցառումներից տնտեսված գումարներից հատկացնել 59 միլիոն 725 հազար դրամ:

Քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ աշխատանքները կատարելու արդյունքում կբարելավվեն  մոտ 200 անձի պահման պայմանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս