Տարիներով ֆինանսավորել եմ Նիկոլ Փաշինյանի թերթը, որովհետև ենթարկվել եմ շանտաժի նրա կողմից․ Միքայել Մինասյա

Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել դասական և շարքային շանտաժիստ: Նա ամեն ինչին հասել է միայն շանտաժի միջոցով. Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Նա նույնիսկ վարչապետ ընտրվեց շանտաժով: Հիշում եք, չէ՞,  նա հրապարակում հայտարարեց, որ եթե ես չընտրվեմ Հայաստանի վարչապետ, Հայաստանը չի ունենալու վարչապետ: Հայաստանում Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շանտաժի միջոցով շարունակում են փող աշխատել։ Ուղղակի «Հայկական ժամանակ»-ի հետ մեկտեղ օգտագործում են ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը և ամենակարևորը՝ ՊԵԿ-ը, որովհետև ՀՀ բոլոր խոշոր բիզնեսմենները մուծվում են այդ զույգին: Մուծվող մարդկանց ցանկում բոլոր «խոշոր սեփականատեր» դարձած անձնավորություններն են: Բոլոր այն  մարդիկ են, ում մասին դեռ լռում են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը միշտ են փող աշխատել շանտաժի միջոցով: Երբ նրանք «Հայկական ժամամակն» էին օգտագործում, մարդկանց մասին հերյուրանքներ չտպելու համար փող էին վերցնում բոլորից՝ ուղղակի գումարներն էին ուրիշ»,-ասաց նա։

Միքայել Մինասյանը նշեց, որ ինքը տարիներ շարունակ «համաֆինանսավորել» է «Հայկական ժամանակ»-ին, որպեսզի իր ընտանիքի մասին հերյուրանքներ չտպագրվեն։ Նա պատմեց, թե ինչպես է դստեր ծնունդից հետո թերթում հոդված հրապարակվել՝ երեխային ադամանդե թևնոցի ու ոսկե ծծակի մասին։

«Դրանից հետո Ինձ հանդիպեց Հայկ Գևորգյանը, այսօրվա ԱԺ պատգամավոր և ասաց ,որ եթե չես ուզում որ երեխայիդ մասին վատ բաներ գրենք,մտնենք անձնական, դե գիտես, որ Նիկոլը մի քիչ տարօրինակ է,որ մի քիչ… Եվ ես ուզում եմ ամոթով խոստովանեմ,որ ես, որպեսզի ընտանիքիս հանգիստ թողնեն այդ սրբապիղծները, գնացի գործարքի և պայմանավորվեցինք,որ ամսական իրենց չվաճառված թերթերը, ինչ-որ սխեմայի միջոցով մենք կֆինանսավորենք, որպեսզի իրենք չունենան թերթային «վազվրատ»։ Ես ուզում եմ ձեզ ասել,որ ես իմ կյանքում մի անգամ եմ ենթարկվել շանտաժի և արել եմ մեծ սխալ, որովհետև իմ ընտանեկան երջանության համար ֆինանսավորել եմ հոգեբանական տեռորիստին։

Տեսանյութեր

Լրահոս