Բաժիններ՝

Անասնագողության դեպք է բացահայտվել

Հունիսի 10-ին ոստիկանություն զանգած Խաչաղբյուր գյուղի բնակիչը հայտնեց, որ իր անասնագոմից գողություն են արել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը արձանագրեց, որ գիշերը անասնագոմի դռան երկաթյա փականը բացելով՝ մտել են և գողացել 3 գառ և 1 հորթ:

Վնասի չափը շուրջ 200.000 դրամի էր: Վարդենիսի ոստիկանների անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունը կատարել են 38 և 39 տարեկան եղբայրներ՝ իրենց «ՎԱԶ-21099» մեքենայով։

Նրանք հրավիրվել են ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հորթը վերադարձվել է տիրոջը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930