«Հայկ Հովհաննիսյանի պնդումը սուտ է». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իր հարցազրույցներից մեկում Բարձրագույն դատական խորհրդի անդամ (ԲԴԽ) անդամ Հայկ Հովհաննիսյանը հայտնել է հետևյալ միտքը.

«ԲԴԽ-ն չպետք է ՍԴ որոշումը գործադրեր, որ բոլոր դատավորները դառնային անպատժելի։ ԲԴԽ-ն արեց մի բան, որի արդյունքում Հայկ Նահապետից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 2-ը բոլոր դատավորները դարձան անպատժելի»։

Հաշվի առնելով նախկին և ամենևին ոչ բարի փորձը այդ անդամի ստերի և անգրագիտության վերաբերյալ, այս անգամ ևս փորձեցի ստուգել ասվածի հավաստիությունը։

Այսպես.

Հարց առաջին. արդյո՞ք ՍԴ որոշմամբ դատավորները դարձել են անպատժելի։

ՍԴ որոշմամբ միայն հակասահմանադրական է ճանաչվել դատավորին միանգամից աշխատանքից ազատելու հնարավորություն տվող նորմը, ԲԱՅՑ ՈՉ ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՆՈՐՄԸ (դրանց համակցության պայմաններում ևս հնարավոր էր բարձրացնել հեռացման հարց)։ Բացի այդ, հակասահմանադրական ճանաչված նորմը շատ կարճ ժամկետում փոխարինվել է մեկ այլ համանման նորմով, ինչը, ի դեպ, շրջանառվել է մինչ ՍԴ որոշումը։

Անպատժելիության խնդրի բացակայության մասին է վկայում նաև դատավորների վարքագծի այնպիսի խախտման բացակայությունը, որի համար ԲԴԽ-ն կորոշեր հեռացման հարց բարձրացնել (տես՝ Գ. Բեքմեզյանի հարցազրույցը )։

ՈՒՍՏԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՊՆԴՈՒՄԸ ՍՈՒՏ Է։

Հարց երկրորդ – արդյո՞ք եթե նորմը ՍԴ-ն չճանաչեր հակասահմանադրական, ԲԴԽ-ն կարող էր շատ վաղ ժամանակներում կատարված իրավախախտման հիմքով դատավորի ազատել աշխատանքից։

ԴՕ 144-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել` դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո, նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքերով՝ խախտումը հայտնաբերելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում (հաշվարկի առումով որոշ առանձնահատկություն կա մինչև դատական վարույթն ավարտվելը խախտման դեպքում)։

ԱՅՍՊԻՍՈՎ, ՍՈՒՏ ԿԱՄ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՅՆ ՊՆԴՈՒՄԸ, որ ՍԴ-ն զրկել է ԲԴԽ-ին անհիշելի կամ Հայկ Նահապետի ժամանակների խախտումների համար դատավորին հեռացնելու հնարավորությունից, քանի որ ԲԴԽ-ն կարող է վարույթ հարուցել խախտման հայտնաբերման պահից ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ՄԵԿ (ԲԱՅՑ ՈՉ ՈՒՇ ՔԱՆ ՎԵՑ ԱՄԻՍԸ( և ՎԵՑԱՄՍՅԱ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ )կախված խախտման բնույթից)։

Ավելին, ինչպես պարզ է դառնում Գ. Բեքմեզյանի հարցազրույցից, ԲԴԽ-ի օրակարգում ՍԴ որոշումից հետո առկա չի եղել որևէ դատավորի հեռացման հարց, որին կարող էր նշված նորմի, ընդամենը մի քանի ամսվա բացակայությունը խանգարել ( նշել է, որ մինչ այդ պահը նման դեպք չի եղել, որ իրենք ցանկանային կամ հիմք լիներ դատավորի լիազորություն դադարեցնել, բայց չկարողանային ։
Պարոնին նախորդ անդրադարձս այս հղմամբ»:

Իր հարցազրույցներից մեկում Բարձրագույն դատական խորհրդի անդամ (ԲԴԽ) անդամ Հայկ Հովհաննիսյանը հայտնել է հետևյալ միտքը….

Gepostet von Robert Hayrapetyan am Samstag, 20. Juni 2020

 

 

Տեսանյութեր

Լրահոս