Բաժիններ՝

Արենի գյուղում էլեկտրական սյան վրա արագիլի բույն է այրվել

Հունիսի 20-ին, ժամը 14։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի 3-րդ փողոցում՝ էլեկտրական սյան վրա, այրվում է արագիլի բույն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:43-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել են էլեկտրական սյուն (մոտ 50 սմ) և արագիլի բույն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս