Բաժիններ՝

Օպերային թատրոնի արտիստները երաժշտասերներին հորդորում են առցանց դիտել «Կարմեն» ներկայացումը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները տեսանյութ են հրապարակել համացանցում, որում հանդիսատեսին հորդորում են օնլայն հարթակում դիտել ֆրանսիացի ականավոր կոմպոզիտոր Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերային ներկայացումը:

Ներկայացումն օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կհեռարձակվի հունիսի 12-ին՝ ժամը 20:00-ին:

Տեսանյութում «Կարմեն» օպերայի բեմադրող ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը, Կարմենի և Խոսեի դերակատարներ՝ Կարինե Բաբաջանյանն ու Լիպարիտ Ավետիսյանը նշում են, որ այս օրերին բոլորը փորձում են հարմարվել կյանքի նոր կանոններին, և իրենք վստահ են, որ հանրությունը նույնպես կարոտել է թատրոնը, և, քանի որ չեն կարող բոլորին հրավիրել թատրոն, օնլայն հարթակի շնորհիվ թատրոնը կբերեն երաժշտասերների տուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930