
«Երկրի ճիճվաթափության գործընթացը սկսված է, և ժողովուրդն, ի վերջո, ազատվելու է իր լավատեսությունը մինչև վերջին կաթիլը ծծած այս պառազիտներից»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ իր քննադատներին անվանել է բացիլ: Պատկերացնո՞ւմ եք:
Ցավում եմ, որ ստիպված եմ իր մակարդակին համապատասխան արձագանքել, բայց այլ տարբերակ չի մնում:
Պետության գալարներում ծվարած մակաբույծ ասկարիդների մայր-որդն իր քաղաքական մրցակիցներին անվանել է բացիլ:
Երկրի ճիճվաթափության գործընթացը սկսված է, և ժողովուրդն, ի վերջո, ազատվելու է իր լավատեսությունը մինչև վերջին կաթիլը ծծած այս պառազիտներից:
Հ.Գ. վայ, անտիբիոտիկս գլխիդ, հաա…»։
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10221927408192464