Բաժիններ՝

ԱՄԷ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 563-ով

Արաբական Միացյալ Էմիրություններում մայիսի 28-ի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսի 563 նոր դեպք և 3 մահ, արդյունքում դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 32 հազար 532, որից առողջացել են 16 հազար 685-ը, իսկ մահվան դեպքերը կազմել են 258: ԱՄԷ-ն որոշում է կայացել մայիսի 28-ից Դուբայում վերաբացել մարզադահլիճները և կինոթատրոնները: Չնայած դրան` սահմանափակումները կշարունակվեն ժամը 23-ից մինչև 6-ը, որպեսզի իրականացվի ախտահանման ազգային ծրագիրը:

ԱՄԷ-ի կողմից մշակված COVID-19 արագ լազերային թեստը ցույց է տալիս հեռանկարային արդյունքներ՝ 85-ից 90 տոկոս ճշգրտությամբ: Թեստը ներկայումս անցնում է փորձարկումներ հետագա արդյունավետությունը հաստատելու համար:

Հայտնի է, որ ԱՄԷ-ն անցկացրել է COVID-19-ի ավելի քան երկու միլիոն թեստավորում` այսպիսով թեստավորելով յուրաքանչյուր 4,5 մարդու և պահպանելով առաջատար դիրքը համաշխարհային թեստավորման գործում:

Աբու Դաբիում բացվել է ևս մեկ դաշտային հիվանդանոց՝ 1200 մահճակալով: Առաջիկա օրերին նախատեսվում է բացել ևս 4 դաշտային հիվանդանոցներ, որոնք նախատեսված են հիմնականում աշխատակիցների համար:

ԱՄԷ-ում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպաններ (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Գերմանիա, Ֆիլիպիններ, Աֆղանստան, Շվեյցարիա և այլն) վիդեոշարքի միջոցով կարևորել են ԱՄԷ-ի ջանքերը  երկրում բոլոր օտարերկրյա ռեզիդենտների և այցելուների առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու, հայրենադարձություն կազմակերպելու,  ինչպես նաև ողջ աշխարհով փրկարարական օգնություն ցուցաբերելու գործում:

ԱՄԷ-ն բժշկական օգնություն է ուղարկել Տաջիկստանին և Իրաքյան Քրդստանին՝ խթանելու COVID-19-ի դեմ համաշխարհային պայքարը, ինչպես նաև օժանդակել է Եմենի 100 քաղաքացների հայրենադարձմանը՝ համագործակցելով Եմենի կառավարության հետ: Մինչ օրս ավելի քան 658 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել 57 երկրների՝ աջակցելով ավելի քան 658,000 բժշկության ոլորտի աշխատակիցների:

Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ-ի զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Ն.Գ. Շեյխ Մուհամմադ բն Զայեդ ալ Նահյանը 200,000 թեստ (մոտավորապես 20 միլիոն դոլար արժողությամբ) է նվիրաբերել Լաս Վեգասի (Նևադա) կորոնավիրուսային սկրինինգի խոշոր կենտրոններից մեկին: Այս առիթով MGM-ի նախկին գործադիր տնօրեն Ջիմ Մուրենը. «Առանց ԱՄԷ-ի հետ կապի, մենք կարող էինք լինել այլ տեղում: Դա համալսարանական բժշկական կենտրոնի համար իսկապես մեծօգնություն էր»:

ԱՄԷ-ի կողմից անցկացվող COVID-19 գենոմի ուսումնասիրությունը հաջորդականացված նմուշներում հայտնաբերել է 70 մուտացիաներ, որոնցից 17-ը նախկինում չեն հաղորդվել: Արդյունքում համադրման հաջորդականության տվյալները փոխանցվել են տարբեր տվյալների բազաների, այդ թվում` COVID-19-ի Nexstrain գենոմի տվյալների բազայի բաց համակարգ, որն օգտագործում է գենետիկական տվյալները` օգնելով գիտնականներին  հետևել բռնկումների տարածմանը:

«Emirates» ավիաընկերությունն այժմ Դուբայի միջազգային օդանավակայանում Դուբայի թռիչքների ժամանակ բոլոր ուղևորներին հիգիենայի պարագաներ (դիմակներ, ձեռնոցներ, հակամանրէային անձեռոցիկներ և ձեռքի մաքրող միջոցներ) է տրամադրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս