Ջեմով ռուլետ՝ հասանելի բաղադրիչներից
Բաղադրիչներ
1. Ալյուր – 55 գ
2. Ձու – 2 հատ
3. Շաքարավազ – 55 գ
4. Փխրեցուցիչ – 1 թ/գ
5. Աղ 1 պտղունց
6. Ջեմ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը, շաքարավազը, աղը և փխրեցուցիչը խառնել, ապա ավելացնել ձվերը և կրկին խառնել, մինչև ստացվի միասեռ զանգված:
2. Խմորը լցնել յուղաթղթով պատված տապակի մեջ, տարածել:
3. Թխել 10 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
4. Հանել խմորը, վրան ջեմ տարածել, փաթաթել:
5. Սառեցնել, մատուցելիս զարդարել շոկոլադե ջնարակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը