YouTube-ում հայտնվել է քնի հիշեցման գործառույթ
YouTube-ում հայտնվել է նոր գործառույթ, որն օգտատերերին կուղարկի քնելու: Այս մասին հաղորդվել է Google-ի բլոգում:
Նոր գործառույթը կաշխատի հետաձգված զարթուցիչի սկզբունքով: Դրա օգնությամբ կարելի է սահմանել այն ժամանակը, երբ ցանկանում եք, որ ծրագիրը հիշեցնի անջատել տեսանյութը և գնալ քնելու:
Քնի հիշեցման ժամանակը կարելի է հետաձգել մինչև տեսանյութի դիտման ավարտը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը