Ռոստովյան տորթ՝ ամենամտերիմների համար
Բաղադրիչներ
1. Կարագ – 200 գր
2. Շաքարավազ – 1.5-2 բաժակ
3. Թթվասեր – 500 գ
4. Ալյուր – 2 բաժակ
5. Փխրեցուցիչ – 1 թ/գ
6. Վանիլին -1 գ
7. Քերած շոկոլադ
Պատրաստման եղանակը
1. Կարագը և շաքարավազը հարել:
2. Ավելացնել թթվասերը և հարել, մինչև շաքարավազը լուծվի:
3. Ստացված զանգվածը բաժանել երկու մասի:
4. Մեկին վանիլին ավելացնել, որպեսզի ստացվի կրեմը:
5. Երկրորդ մասին ավելացնել ալյուր և փխրեցուցիչ, որպեսզի ստացվի փափուկ խմոր:
6. Խմորը թխել 40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
7. Տորթի կորժերի սառելուն պես տարածել կրեմը, զարդարել տորթը քերած շոկոլադով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը