Բաժիններ՝

Կառավարության դիմաց քաղաքացին փորձել է հարձակվել Ավինյանի վրա. նա հայտնել է, որ ճանաչում է փոխվարչապետին. tert.am

Tert.am-ի տեղեկություններով՝ երեկ Կառավարության դիմաց միջադեպ է տեղի ունեցել ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ներկայությամբ։ Կառավարության դիմաց սպասող քաղաքացին արագ մոտեցել է Ավինյանին, խոսել է նրա հետ, բղավել ու փորձել հարձակվել նրա վրա։

Կառավարության դիմաց գտնվող քաղաքացու և փոխվարչապետի միջադեպից հետո Կառավարության անվտանգությունը հսկող իրավապահները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության բաժին, այնուհետև նա տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն։ Քաղաքացին հայտնել է, որ վաղուց ճանաչում է Ավինյանին, այժմ ասելիք ունի նրան։

Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը Tert.am-ի հետ զրույցում, հարցին, թե ինչ միջադեպ է գրանցվել փոխվարչապետի մասնակցությամբ, ասաց. «Ընդամենը կառավարություն մուտք գործելու պահին շենքի դիմաց գտնվող քաղաքացիներից մեկը բարձր գոռացել է։ Այլ բան չի գրանցվել, դա նույնիսկ միջադեպ չի եղել»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս